Սեպտեմբերի 20-ին Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքում՝ Սրբասարում (նախկինում՝ Գոգդաղ) տեղի ունեցավ բացօթյա ցուցահանդես, որտեղ միահյուսվել էին համայնքի մշակութային կյանքը և գյուղական կոլորիտը: Ցուցահանդեսը կազմակերպվել էր Նոյեմբերյանի մշակույթի կենտրոնի տնօրեն Սոնյա Զուրաբյանի նախաձեռնությամբ:
Ցուցահանդեսում հյուրերին ողջունեցին «Վերածնունդ պարային համույթ»-ի սաները (ղեկավար՝ Ինեսա Ասատրյան), «Սինկոպա» վոկալի խմբի սաները (ղեկավար՝ Սոնա Ղարդյան): Ցուցահանդեսի կազմակերպմանը մասնակցել էին «Տիկնիկաշինութուն», «Գորգագործություն», «Նկարչություն» խմբակները (ղեկավարներ՝ Ալբինա Պետրոսյան, Ռիմա Անանյան, Հռիփսիմե Մանթաշյան):
Միջոցառման ավարտին՝ հյուրերի համար կազմակերպված հյուրասիրության ժամանակ, կարելի էր զգալ գյուղի համն ու հոտը․ րաժան, ուրցի թեյ, գաթա, մրգային չրեր…:
Միջոցառմանը ներկա էին «Չումբո» նախաձեռնող խմբի գործիչներ (ղեկավար՝ Սմբատ Հակոբյան): Նրանք մեծ հույսեր են կապում համայնքի մշակութային կյանքի զարգացման հետ` նաև հետագա համագործակցության ակնկալիքով: Նպատակներից մեկն էլ համայնքի մշակույթային կյանքի ակտիվացման համար նպատաստավոր պայմանների ստեղծումն էր:
Արփինե Բեջանյան
2-րդ կուրս