Ֆրանսիան այսօր հայտարարել է, որ կոչ է անելու հայ-ադրբեջանական հակամարտության թեման քննարկել ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որը համանախագահում են Ռուսաստանը, Ֆրանսիան ու Միացյալ Նահանգները՝ փորձելով լուծել սրվող հակամարտությունը Հարավային Կովկասի երկու երկրների միջև: Այս մասին հայտնում է Reuters լրատվական գործակալությունը:
«Մենք առաջիկա օրերին կսկսենք Մինսկի խմբի համակարգումը՝ պարզելու համար՝ ինչ է կատարվել, ով է պատասխանատու և իրավիճակից ելք գտնելու»,- երեքշաբթի Reuters- ին ասել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի գրասենյակի պաշտոնյան: