Կազմակերպչական աշխատանքները շարունակվում են

Կազմակերպչական աշխատանքները շարունակվում են

520

Այսօր առավոտից մայրաքաղաքում շարունակվում էին կազմակերպչական աշխատանքները՝ Արցախի Հանրապետությանը օգնելու նպատակով:
Կեսօրին Հանրապետության հրապարակին կից այգում մի խումբ երիտասարդներ տեսակավորում էին պարենամթերքը հագուստը և անհրաժեշտ պարագաները: Կազմակերպիչների խոսքով՝ ամեն բան սկսվել է երեկ ընդամենը մեկ տուփ ծխախոտից: Նման արձագանքի իրենք ևս չէին սպասում: Իրերի և պարենի հավաքագրումը համապատասխանեցված է ՊՆ-ի թույլտվությամբ: 
Աշխատանքներ էին իրականացվում նաև Արամ Մանուկյանի արձանի շրջակայքում: Կազմակերպիչներից Գառնիկը հավաստացրեց, որ իրենք ևս աշխատում են Պն-ի թույլտվությամբ: Տեսակավորում էին հագուստ այն կանանց և երեխաների համար, ովքեր ժամանակավոր բնակություն են հաստատել Երևանում:
Օրվա ընթացքում տեղի ունեցավ նաև երթ դեպի ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակ: Կազմակերպչական աշխատանքներով զբաղվել է ՀՅԴ կուսակցությունը: Երթի մասնակիցները պատրաստվում էին նամակ հանձնել գրասենյակին և ընթացքում կոչերով դատապարտում էին Ադրբեջանի ագրեսիվ պահվածքը:

Շուշան Փափազյան

Լուսանկարներ` Լիանա Թուրյան

4-րդ կուրս

Կիսվել