Այսօր հակառակորդը կորցրել է 17 տանկ, 4 զրահափոխադրիչ, 3 ինժեներատեխնիկական ծանր...

Այսօր հակառակորդը կորցրել է 17 տանկ, 4 զրահափոխադրիչ, 3 ինժեներատեխնիկական ծանր զրահատեխնիկա, 13 ԱԹՍ. Արթուր Սարգսյան

879

ՊԲ հրամանատարի տեղակալ Արթուր Սարգսյանն այսօր տեղի ունեցած ասուլիսի ժամանակ ասաց, որ այսօր ևս հակառակորդի զավթողական մտահղացումը ձախողվել է: Ավելին, ռազմաճակատի տարբեր ուղղություններով ՊԲ ստորաբաժանումները գրանցել են զգալի հաջողություններ և վերցրել են նախկինում կորցրած որոշակի դիրքեր: Ամբողջ գիշեր և ցերեկվա ընթացքում ընթացել են ինտենսիվ ռազմական գործողություններ ամբողջ ճակատում բոլոր ուղղություններով:
«Հակառակորդի գրոհները հատկապես ինտեսիվ են եղել այն ուղղություններով, որտեղ նախորդ օրերին ունեցել է հաջողություններ, իհարկե, այս անգամ ևս կրելով պարտություն, նա որոշել է հետագա գործողությունների ընթացքում ավելի զարգացնել իր ուժերը»,- նշեց Արթուր Սարգսյանը:
Նա ասաց, որ ՊԲ ստորաբաժանումները վճռականորեն հակահարված են հասցրել հակառակորդին՝ ձախողելով նրա բոլոր առաջխաղացումները բոլոր ուղղություններով:
«Այսօրվա մարտերում հակառակորդը ունեցել է հետևյալ կորուստները. 17 տանկ, 4 զրահափոխադրիչ, 3 ինժեներատեխնիկական ծանր զրահատեխնիկա, 13 ԱԹՍ, ընդհանուր 500-ից ավելի կենդանի ուժի կորուստ ունի»,- ասաց Արթուր Սարգսյանը:
Նաև նշեց, որ հայկական կողմը նույնպես ունի կորուստներ, թվային տվյալները ճշտվում են, կհրապարակվեն մի փոքր ավելի ուշ:



Կիսվել