Ամբողջ գիշերվա ընթացքում ճակատային գծի բոլոր ուղղություններով շարունակվել են մարտական գործողությունները: Առավել ինտենսիվ մարտեր են ընթացել հյուսիսային և հյուսիսարևելյան հատվածներում: Այս մասին հայտնում են Արցախի ՊՆ-ից:
«Մարտավարական նախաձեռնությունն իր օգտին բարելավելու հակառակորդի բոլոր փորձերը ձախողվել են: Հակառակորդն ունի սպառազինության, ռազմական տեխնիկայի և մարդկային լուրջ կորուստներ: Կիրառելով հրթիռահրետանային համակարգեր, հետախուզական և հարվածային անօդաչու թռչող սարքեր՝ թշնամին թիրախավորել է նաև խաղաղ ազգաբնակչությանը:
Օգտագործված հարվածային ԱԹՍ-ներից երկուսը ՊԲ ՀՕՊ ուժերի կողմից խոցվել են Ստեփանակերտի երկնքում: Այս պահին մարտական գործողությունները շարունակվում են բոլոր ուղղություններով»,-գրված է հաղորդագրության մեջ։
տուն Հոդված Հակառակորդը թիրախավորել է խաղաղ ազգաբնակչությանը. այս պահին մարտական գործողությունները շարունակվում են բոլոր...