Օդաչուների թուրքերենով խոսակցությունները արձանագրված են․ Արծրուն Հովհաննիսյան

Օդաչուների թուրքերենով խոսակցությունները արձանագրված են․ Արծրուն Հովհաննիսյան

415

ՀՀ Պն ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Ադրբեջանի ռազմաօդային ուժերը խառը մարտակարգով ռմբաավիացիոն հարվածներ են հասցնում Արցախի ՊԲ հյուսիսային ուղղությամբ, օգտագործվում են նաև թուրքական արտադրության ԱԹՍ-ներ։ Օդում են նաև Թուրքիայի Հանրապետության ռազմաօդային ուժերին պատկանող F-16 բազմաֆունկցիոնալ կործանիչները։ Հակառակորդի օդուժը գործում է հեռվից՝ չմտնելով ՀՕՊ միջոցների խոցման տիրույթ։ Կիրառվում են օդ-ցամաք հեռահար հրթիռներ։ Օդաչուների թուրքերենով խոսակցությունները արձանագրված են»:

Կիսվել