Մեզ համար սա հաջողություն է, քանի որ ՄԻԵԴ-ը Հայաստանի ներկայացրած ապացույցների...

Մեզ համար սա հաջողություն է, քանի որ ՄԻԵԴ-ը Հայաստանի ներկայացրած ապացույցների հիման վրա է միջանկյալ որոշումը կայացրել. Եղիշե Կիրակոսյան

406

Երևի արդեն տեղյակ եք, որ Եվրոպական դատարանը կայացրել է որոշում՝ ավելի վաղ ՀՀ կողմից ներկայացված Ադրբեջանի դեմ միջանկյալ միջոցի կրառման մասին  խնդրանքը բավարարելու վերաբերյալ։ Այսօրվա ճեպազրույցում այս մասին ասել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը։

«Որոշման մեջ կոչ է արվում  Հայաստանին և Ադրբեջանին՝ զերծ մնալ այնպիսի միջոցների կիրառումից,  որոնք կառաջացնեն կոնվենցիայով  երաշխավորված քաղաքացիական բնակչության խախտումներ։ Եվրոպական դատարանի որոշման մեջ նաև ասված է, որ կողմերը պետք է հնարավորինս շուտ տեղեկացնեն դատարանին ձեռնարկված միջոցների մասին»,-ասել է ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչը։

Եղիշե Կիրակոսյանն նաև նշեց, որ Եվրոպական դատարանի կողմից տրված որոշման տեքստը ակնկալելի էր. պետության դիմումի հիման վրա դատարանի կայացրած միջանկյալ  միջոց եզակի դեպքերից է։

«Սա երրորդ դեպքն է. առաջին երկուսը Ուկրաինայի դիմումի վրա կայացրած որոշումներն են, և բոլոր դեպքերում էլ դատարանը երկու կողմերին անրադառնում է։ Այսինքն այն պետությանը, որը ներկայացրել է դիմումը, և այն պետությանը, որի դեմ ներկայացվել է դիմումը։ Կարող ենք ասել, որ մեզ համար սա հաջողություն է, քանի որ նախ այն կայացվել է ՀՀ ներկայացված դիմումի, երկրորդ ՀՀ կողմից ներկայացված ապացույցների հիման վրա։ Դատարանը նույնիսկ հարկ չի համարել այն ուղարկել Ադրբեջանի կառավարությանը լրացուցիչ տեղեկատվություն կամ մեկնաբանություն ստանալու համար, որը սովորաբար 39-րդ կանոնով նախատեսված միջանկյալ միջոցի կիրառման ժամանակ անում է»,-ասել է ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչը։

Կիսվել