Ռիգայում Լատվիայի վարչապետի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտնել է, որ նախատեսում է Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի հարցը քննարկել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ։
«Մենք մեր գործընկերների հետ կապի մեջ ենք իրավիճակի լարման առաջին ժամերից: Այսօր երեկոյան ես նախատեսում եմ կապվել նախագահ Պուտինի, վաղն էլ, կարծում եմ, նախագահ Թրամփի հետ, որպեսզի կարծիքներ փոխանակենք ու հանգուցալուծման տարբերակներ առաջարկենք»,-ասել է Էմանուել Մակրոնը։