Այսօր հակառակորդը կորցրել է 29 զրահատեխնիկա, 3 ծանր հրանետային համակարգ, 1...

Այսօր հակառակորդը կորցրել է 29 զրահատեխնիկա, 3 ծանր հրանետային համակարգ, 1 «Սմերչ» տեսակի համազարկային կրակի կայանք, 11 ԱԹՍ, ունի 130 սպանված. Արծրուն Հովհաննիսյան

705

Այսօր կայացած ասուլիսի ժամանակ ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանն աաց, որ մարտական գործողությունները շարունակվում են: Եվ ինչպես քիչ առաջ ՊՆ-ն պաշտոնապես հայտարարեց, ռազմական գործողությունների օդային ղեկավարումը Ադրբեջանը հանձնեց Թուրքիայի զինված ուժերին:
«Մասնավորապես, այսօր առավոտյան ժամը 10:00-ից սկսած համակարգված օդային հարվածներ են հասցվում Արցախի զինված ուժերին, Հադրութի և Մարտունու խաղաղ բնակչությանը: Այս ընթացքում Քյուրդամիր ավիաբազայից գործող թուրքական ռազմաօդային ուժերին պատկանող F-16 կործանիչները, Ադրբեջանի ռազմաօդային ուժերին պատկանող ՍՈւ-25 գրոհիչները, «Բայրաքթար» տեսակի թուրքական անօդաչու թռչող սարքերը, ինչպես նաև այլ օդային հարձակման միջոցների հարձակողական և հարվածային հեռահար գործողությունները ղեկավարվում են Թուրքիայի ռազմաօդային ուժերին պատկանող օդային ղեկավարման կետից՝ E7-T տեսակի օդային ղեկավարման կետից, որը գործում է Թուրքիայի տարածքից՝ Էրզրում- Ղարս հատվածում կատարելով մարտական հերթապահություն և իրականացնելով կառավարումը օդային կետից»,- նշեց Արծրուն Հովհաննիսյանը:
Ըստ նրա՝ հնարավոր է հենց այդ օդային կետի մեջ էլ գտնվում է թուրք հրամանատարությունը, որը իրականացնում է այս ամենը: Եվ գործողությունները հստակ հավաստանշում են, որ կան համապատասխան ՀՕՊ և ավիացիայի միացյալ հրամանատարական կետի արձանագրված փաստերը, որոնք կներկայացվեն օբյեկտիվ հսկման նյութերի հիման վրա:

«Այս հարվածների ընթացքում տուժել են նաև խաղաղ բնակիչներ: Այսօր Արցախից ունեցանք համապատասխան հաղորդագրություն, որ Հադրութում, Մարտունիում, ինչպես նաև այլ բնակավայերում իրականացված հարվածների արդյունքում տուժել է խաղաղ բնակչություն, քաղաքացիական ենթակառուցվածքներ, ինչպես նաև այդ հարվածները ուղղված են եղել զինված ուժերին, ստորաբաժանումների, բանակին»,- ասաց Արծրուն Հովհաննիսյանը:

Նա նծեց, որ օրվա ընթացքում շարունակվել են համառ մարտերը, որի ընթացքում մեր զորքերը հերոսաբար հետ են մղել հակառակորդի բավականին փոփոխված մարտավարությամբ իրականացված հարձակողական գործողությունները, գրոհները տարբեր հատվածներում: Հիմնականում կիզակետը էլի եղել է հյուսիսը և հարավը:
«Օրվա ընթացքում երեկվա մեր հաղորդած տվյալներից հետո, ըստ էության, մոտավորապես 23-24 ժամվա տարբերությամբ հակառակորդը իր հարձակողական տապալված գործողությունների արդյունքում կրել է որոշակի կորուստներ: Մասնավորապես, 130 մահացած զինծառայողներ, բացի դրանից՝ մոտ 200 վիրավորներ: Հայկական ԶՈւ-երի կողմից խոցվել է 29 տանկ և զրահատեխնիկա, 3 ծանր հրանետային համակարգ, որը հայտնի է  «ՏՕՍ» անվամբ, 1 «Սմերչ» տեսակի համազարկային կրակի կայանք, 11 ԱԹՍ: Տվյալները կարող են որոշակիորեն փոփոխվել, որովհետև մարտերն ընթանում են»,- ասաց Արծրուն Հովհաննիսյանը:
Նաև նշեց, որ հակառակորդն անդադար փորձում է ինչ-որ գործողություններ իրականացնել, և մեր ԶՈւ-երը պատասխանում են իրենց գործողություններով և ոչ միայն զուտ պաշտպանվում են:

Կիսվել