Մարտական ընկերներս խոցել են թշնամու 1 զրահատեխնիկա, իսկ 3-ն առգրավել. ԱՀ նախագահ

Մարտական ընկերներս խոցել են թշնամու 1 զրահատեխնիկա, իսկ 3-ն առգրավել. ԱՀ նախագահ

510

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել՝ կից գրելով.

«Հարգելի ՛ հայրենակիցներ

Տեսանյութն այսօր առաջնագծում մեր ունեցած հերթական հաջողության մասին է: Մարտական ընկերներս Գեղամը, Էդիկը,Արմենը և Ռուբիկը (Լյուպիտան), ովքեր մասնակցել են Արցախյան առաջին պատերազմին, 2016թ.-ի ապրիլյանին, մեր մյուս տղաների օգնությամբ խոցել են թշնամու 1 զրահատեխնիկա, իսկ 3-ն առգրավել (մեկը՝ տեսանյութում)։

Միանում եմ նրանց խանդավառությանը: Տղերք, հպարտ եմ ձեզանով: Կեցցե ՛ք»,-գրել է ԱՀ նախագահը։

https://www.facebook.com/171436153553766/posts/613688612661849/
Կիսվել