Պուտինը և Մակրոնը քննարկել են իրավիճակը Լեռնային Ղարաբաղում

Պուտինը և Մակրոնը քննարկել են իրավիճակը Լեռնային Ղարաբաղում

487

Ռուսաստանի և Ֆրանսիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Էմանուել Մակրոնը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են իրավիճակը Լեռնային Ղարաբաղում՝ հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը

Հեռախոսազրույցը տեղի է ունեցել ֆրանսիական կողմի նախաձեռնությամբ: Երկու պետությունների ղեկավարները  դատապարտել են ԼՂ հակամարտության գոտում իրավիճակի կտրուկ սրացումը, ինչպես նաև անհանգստություն են հայտնել ընթացող ռազմական գործողությունների կապակցությամբ: 

Պուտինը և Մակրոնը հակամարտության կողմերին կոչ են արել շուտափույթ  հրադադար հայտարարել և լիցքաթափել սրված իրավիճակը։

«Լեռնային Ղարաբաղի ճգնաժամի խաղաղ կարգավորումը  այլընտրանք չունի: Այս համատեքստում դիտարկվել են հետագա փոխգործակցության հատուկ չափանիշներ, առաջին հերթին ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափով»,- ասված է Կրեմլի հաղորդագրությունում։ 

Կիսվել