Այսօր ճեպազրույցի ժամանակ ԱՀ նախագահի խոսնակ Վահրամ Պողոսյանը՝ ասաց, որ թեև հարաբերական հանգիստ է եղել, բայց պատերազմը շարունակվում է:
Վահրամ Պողոսյանը հայտնեց հետախուզության տրամադրած որոշ տվյալներ: Ըստ այդմ՝ այս օրերին Ադրբեջանի զոհերի մեծ մասը եղել են ազգային փոքրամասնությոնների ներկայացուցիչներ:
«Միայն մեկ ուղղությամբ 148 լեզգի զինվոր է զոհվել, զոհերի մեջ շատ են նաև ազգությամբ թալիշ զինծառայողներ, ինչը լուրջ դժգոհություն է առաջացրել Ադրբեջանում ապրող փոքրամասնությորւնների շրջանում, և առաջիկայում, ըստ մեր հետախուզության, բողոքի ակցիա է սպասվում Ադրբեջանում»,- ասաց նա՝ նշելով, որ Ադրբեջանը սադրիչ գործողություն է իրականացնում նաև իր երկրում ապրող ազգային փոքրամասնությունների նկատմամբ:
Պողոսյանի խոսքով՝ նման էթնիկ զտման քաղաքականություն իրականացվել է արցախահայության նկատմամբ Խորհրդային Ադրբեջանում: