Միջազգային անդրադարձը արցախա-ադրբեջանական հակամարտությանը

Միջազգային անդրադարձը արցախա-ադրբեջանական հակամարտությանը

893

Հուլիսի 27-ին ԼՂՀ-ի նախագահ Արայիկ Հարությունյանը իր ֆեյսբուքյան պաշտոնական էջում հայտնել է, որ վաղ առավոտյան  շփման գծի ողջ երկայնքով ադրբեջանական զորքերը սկսել են ակտիվ օդային, հրթիռահրետանային և ցամաքային հարձակում` թիրախավորելով խաղաղ բնակչությանը, ռմբակոծվել է նաև մայրաքաղաք Ստեփանակերտը։

Ավելի ուշ ՀՀ-ի վարչապետ Նիկոլ Փաշինյանը արտահերթ նիստ է հրավիրել և Հայաստանում հայտարարել ռազմական դրություն, ինչպես նաև  համատարած զորահավաք 18-ից բարձր տարիքային խմբի համար։

Ներկայիս իրավիճակին անդրադարձել են  հարևան և դաշնակից պետությունները։ Մի շարք երկրներ կանգնած են Արցախի և Հայաստանի կողքին։ Վերջիններս դատապարտում են Ադրբեջանի վարած քաղաքականությունը։

Արցախում ստեղծված կացությանը անդրադարձել է  Սաեդ Խաթիբզահեդն` վերջինս Իրանի արտաքին գործերի նախարարության մամլո խոսնակն է։

Iran News-ը գրել է. «Ոչ մի լավ բան չի կատարվում։ Բանակցությունների շուտափույթ վերսկսվելը կհանդիսանա հրադադարի հաստատման միակ ելքը։ Իրանը վստահ է, որ ռազմական եղանակը լուծում չէ»,- ասել է Խաթիբզահեդը։

Խոսնակը վերջում հավելել է, որ ստեղծված իրավիճակում, դժբախտաբար, խաղաղ բնակիչներն են տուժում։

Չնայած ստեղծված իրավիճակին Եվրամիությունը  կոչ է արել չմիջամտել Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողություններին։

France-Presse-ը գրել է . «Ցանկացած արտաքին միջամտություն այդ հակամարտությանը անթույլատրելի է»,- ասել Եվրամիության դիվանագիտական գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Պիտեր Ստանոն։                 

Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը լրագրողների հետ զրույցի ժամանակ հայտնել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Ադրբեջանի իշխանությունների հետ անհրաժեշտության դեպքում հեռախոսազրույց կունենա։

Կրեմլի պաշտոնական հաղորդագրությունում ասվել է. «Անհրաժեշտ է միջոցներ ձեռնարկել առճակատման հետագա սրացումը կանխելու համար։ Ամենակարևորն է դադարեցնել ռազմական գործողությունները»։

Միացյալ նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը իր թվիթերյան էջում հայտնել է, որ սեպտեմբերի 28-ին ասուլիս է հրավիրել Սպիտակ տանը։ Վերջինս ասել է, որ հետևում են իրադարձություններին և կփորձեն դադարեցնել բռնությունները։

Ավելի վաղ  Վաշինգտոնը դատապարտել է վերջին սրացումը և կոչ արել դադարեցնել բռնությունները։

Պետդեպարտամենտը իր ցավակցությունն է հայտնել զոհվածների և վիրավորների ընտանիքներին և նշել, որ փոխպետքարտուղար Ստիվեն Բիգանը հեռախոսային կապ է հաստատել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ` կոչ անելով օգտագործել ուղիղ կապը և հաստատել հրադադար։

ՌԻԱ նովստին գրել է. «Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը  Ռիգայում Լատվիայի վարչապետ Կրիշյանիս Կարինշի հետ համատեղ ասուլիսում հայտարարել է, որ չափազանց մտահոգված է Թուրքիայի ռազմատենչ հայտարարություններով»:

Վերջինս հայտարարել է, որ Ֆրանսիան ամեն պարագայում Հայաստանի և հայ ժողովրդի կողքին է։ «Մենք զգոն ենք լինելու ընտանիքներին, ժողովրդին և ինքնիշխանությունը հարգելու հարցում»:

Մարիամ Թեյմուրազյան

2-րդ կուրս

Կիսվել