Բացարձակ դատապարտելի է լրագրողներին Ադրբեջանի կողմից հրետակոծելը Արցախում. ՄԻՊ

Բացարձակ դատապարտելի է լրագրողներին Ադրբեջանի կողմից հրետակոծելը Արցախում. ՄԻՊ

408

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ֆեյսբուքի իր էջում հայտնել է, որ մասնագիտական աշխատանք կատարող լրագրողներին Ադրբեջանի կողմից հրետակոծելը Արցախում դատապարտելի է։

«Ըստ այս պահի տեղեկությունների՝ հոկտեմբերի 1-ին ֆրանսիական Le Monde պարբերականի 2 լրագրող, 24News.am լրագրողը և Armeniatv օպերատորը վիրավորում են ստացել, իսկ որոշ լրատվամիջոցների ներկայացուցիչներ հայտնվել են թիրախայինկրակի տակ։ Ավելին, ադրբեջանական զինված ուժերը թիրախավորել են նաև Արցախում լրագրողական առաքելություն իրականացնող Agence France-Presse (AFP) միջազգային գործակալության լրագրողներին տեղափոխող մեքենան, որի հետևանքով լրագրողներ են ծանր վիրավորում ստացել։ Le Monde-ի թղթակցի վիճակը ծանր է, նրան վիրահատում են Ստեփանակերտի բժշկական կենտրոնում:

Լրագրողական խումբը եղել է հատուկ արտահագուսոտվ, լրագրողական տարբերանշանով: «PRESS» տարբերանշան է ունեցել նաև հրետակոծության տակ հայտնված լրագրողական մեքենան:
Այս ամենն ակնհայտորեն վկայում է տարբերակում չդնող (indiscriminate), քաղաքացիական բնակավայրերի թիրախավորման մասին:

Լրագրողների դեպքում դա առավել ևս դատապարտելի է. նրանք գտնվում են հատուկ պաշտպանության ներքո:

Լրագրողական աշխատանքը պատերազմական կամ զինված հարձակումներ ժամանակ հատուկ կարևորություն է ստանում՝ լինելով երաշխիք ոչ միայն հարձակման գոտում տիրող վիճակի մասին աշխարհին տեղեկություններ փոխանցելու, այլ նաև քաղաքացիական անձանց պաշտպանության հարցերում»,-գրված է հաղորդագրության մեջ։

https://www.facebook.com/Armenianombudsman/posts/1518988654955260
Կիսվել