Քիչ առաջ լույս աշխարհ եկավ փոքրիկ Արթուրը

Քիչ առաջ լույս աշխարհ եկավ փոքրիկ Արթուրը

561

Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բուժկենտրոնի ծննդատանը քիչ առաջ լույս աշխարհ եկավ փոքրիկ Արթուրը: Այս մասին տեղեկանում ենք ԲԿ-ի մամուլի պատասխանատու Ծովինար Խաչատրյանի ֆեյսբուքի էջից։

«Արթուրն իր գերդաստանի միակ երեխան է, ով ծնվել է Արցախից դուրս: Այս պահին թշնամուն թեժ հակահարվածներ հասցնող Արթուրի զինծառայող հոր համար որդու ծնունդն ամենասպասված բարի լուրն է:

«Արթուրի քույրը անհամբեր սպասում է եղբորը, իսկ ընտանիքս հուսով է, որ շատ արագ վերադառնալու ենք տունհայրենի Արցախ»,-նշում է նորածնի մայր Էլլադա Կարապետյանը:

Հանձին Արթուրի առողջություն և անհոգ մանկություն պատերազմների արդյունքում բնականոն կյանքի ռիթմը փոխած բոլոր երեխաներին, համբերություն մայրերին»,-գրել է Ծովինար Խաչատրյանը։

Կիսվել