#ՀԱՂԹԵԼՈՒԵՆՔ նաև տեղեկատվական պատերազմում

#ՀԱՂԹԵԼՈՒԵՆՔ նաև տեղեկատվական պատերազմում

1585

Facebook-ում մեծ լսարան ունեցող Սեյ Յայլախանյանը և վիդեոբլոգեր Ռուբեն Եսայանը սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմից անմիջապես հետո սոցիալական ցանցերում խմբեր ձևավորեցին և սկսեցին հակահարված տալ թշնամուն ինտերնետ տիրույթում:

Ռուբեն Եսայանի  «Ինստագրադ»  խմբի մասնակիցների «գրոհներին» արդեն արձագանքել են  Դեն Բիլզերյանը՝ Արցախի հիմնադրամներից մեկին փոխանցելով 250.000$, National Geaographic-ի հայտնի լուսանկարիչ Ջոն Սթենմեյերը, աշխարհահռչակ դերասան The Rock-ի կինը՝ ինստագրամի սթորի բաժնում հրապարակելով խմբի մասնակիցների ուղարկած նամակը, Քիմ Քարդաշյանը և այլ հայտնի դեմքեր:

« «Ինստագրադ»   խումբը բացելու միտքը առաջացել է մի օրում ու շատ արագ իրագործվել է, արդեն ունենք հաջողություններ: Առաջնային նպատակը դրսի հայերին գրելն էր, իրենց միջոցով աշխարհին հայտնելը իրավիճակի մասին: Հետո երբ հաջողություններ ունեցանք, հասկացա, որ կարելի է գրել նաև աշխարհահռչակ մարդկանց: Ինչքան էլ հանրահայտ դեմքերը անհասանելի են թվում, իրենք սովորական  մարդիկ են, ու կարելի է ինչ-որ ձևերով հասնել նրանց: Սկսեցինք թիրախավորել տարբեր ամերիկացի երգիչների, դերասանների, ֆրանսիացի երգիչների, դերասանների ու այդպես որոշակի հաջողություններ գրանցեցինք: Ակնկալիքը հիմնականում այն էր, որ հայտնիները տեղեկացեն իրենց լսարանին ներկա իրավիճակի մասին կամ մեր հիմնադրամի կայքը տարածեն ու դրսից հանգանակություններ կուտակվի»,- ասում է Ռուբեն Եսայանը:

««Մենք>>  խմբի նպատակը ադրբեջանական բոլոր ֆեյք պրոֆիլները, կայքերն ու հաղորդագրությունները հայտնաբերելն ու բլոկավորելն է, որը շատ ակտիվ աշխատում է մինչ այսօր: Երկրորդ կարևոր գերխնդիրը՝ միայն պաշտոնական ինֆորմացիայի հաղորդումն է, որն այսօր նույնպես լուրջ խնդիր է, քանի որ ինֆորմացիոն սխալ և թերի արտահոսքը շատ է»,- ասում է Սեյ Յայլախանյանը:

 Սոցիալական մեդիայում այսօր շատ են fake news ասվածները,  հատկապես այս իրավիճակում շատ կարևոր է լինել զգոն և տարածել միայն պաշտոնականը, աշխարհին հասցնել ճիշտ ինֆորմացիան:

 

Ռուբեն Եսայան
Սեյ Յայլախանյան

Ռոզա Խաչատրյան

2-րդ կուրս

Կիսվել