Դեղորայք, ծխախոտ, սնունդ ու հագուստ` ուղղությունը դեպի Արցախ

Դեղորայք, ծխախոտ, սնունդ ու հագուստ` ուղղությունը դեպի Արցախ

863

Սեպտեմբերի 28-ից սկսած Երևանի տարբեր ծայրերում երիտասարդները հավաքեցին առաջին առաջնահերթության պարագաները և ուղարկեցին սահման։ Ամեն օր մինչև ուշ երեկո  Հանրապետության հրապարակում են։ Զինվորներին ուղարկվող արկղերի թիվը սպասվածից ավելին է՝ ստիպված են 2 մեծ ավտոմեքենայով ուղարկել։ Նախաձեռնությանը մասնակցում էին նաև այլազգի ներկայացուցիչներ։

Քաղաքագետ, քաղաքական PR մասնագետ Էդգար Խաչատրյանի խոսքով նախաձեռնությունը ինքնաբուխ է։

«Նախաձեռնության կազմակերպիչ է համարվում այստեղ գտնվող յուրաքանչյուր քաղաքացի, որովհետև այս պրոցեսին մասնակցում են բոլորը։ Օգնությունն ամբողջությամբ ուղղվելու է թիրախային կետերին։ Տեխաբաշխման խնդիր հիմա չունենք, քանի որ քաղաքաքցիները ևս  աջակցում են՝ տրամադրում  իրենց մեքենաները, շատերն անձամբ են տեղ հասցնում օգնությունը։ Հաստատ հաղթելու ենք»։

Ցուցադրական ոչինչ չկար՝ լուռ մոտենում էին, հազարավոր արկղերի կողքին դնում իրենցը, լսում ծափահարություններն ու շնորհակալական խոսքերը և խաղաղություն մաղթելով՝ հեռանում։

Էլիզա Գալուստյան

3-րդ կուրս

Կիսվել