ԵԱՀԿ մինսկի խմբի համանախագահները կոչ են անում չթիրախավորել քաղաքացիական բնակչությանը

ԵԱՀԿ մինսկի խմբի համանախագահները կոչ են անում չթիրախավորել քաղաքացիական բնակչությանը

382

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները քիչ առաջ տարածած հայտարարությամբ կոչ են արել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում պահպանել քաղաքացիական բնակչության պաշտպանության միջազգային պարտավորությունները:

Համանախագահները խստորեն դատապարտել են շարունակվող բռնությունները Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի տարածքում շփման գծից հեռու գտնվող օբյեկտների դեմ: Նրանք անհանգստություն են հայտնել քաղաքացիական բնակչության շրջանում զոհերի թվի ավելացման վերաբերյալ հաղորդումների կապակցությամբ:

«Քաղաքացիական անձանց վրա հարձակումները կամ սպառնալիքներն անթույլատրելի են ցանկացած պարագայում»,-հայտարարել են համանախագահները:

Միաժամանակ ԵԱՀԿ ՄԽ համանախագահները կողմերին կոչ են արել լիովին պահպանել քաղաքացիական բնակչության պաշտպանության իջազգային պարտավորությունները։ Հայտարարության մեջ ընդգծված է, որ բռնության էսկալացիային արտաքին կողմերի մասնակցությունը խարխլում է տարածաշրջանում կայուն խաղաղության հասնելու ջանքերը։

Վկայակոչելով համանախագահ երկրների նախագահների հոկտեմբերի 1-ի հայտարարությունը, համանախագահներն իրեն հերթին կրկին կոչ են արել անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները, վերսկսել առարկայական բանակցություններն առանց նախապայմանների:

Համանախագահները նաև կոչ են արել անհապաղ հումանիտար հրադադարի հասնել, որպեսզի հնարավոր լինի ապահովել զոհված զինծառայողների աճյունների վերադարձը ԵԱՀԿ և ԿԽՄԿ հետ համատեղ:

Կիսվել