Կորոնավիրուսից մահացել է ԵՊՀ հայ ժողովրդի պատմության ամբիոնի վարիչ Արտակ Մովսիսյանը

Կորոնավիրուսից մահացել է ԵՊՀ հայ ժողովրդի պատմության ամբիոնի վարիչ Արտակ Մովսիսյանը

448

Իրանագետ Գոհար Իսկանդարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Ցավով տեղեկացնում ենք, որ մահացել է պատմական գիտությունների դոկտոր, ԵՊՀ հայ ժողովրդի պատմության ամբիոնի վարիչ, ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի առաջատար գիտաշխատող, մեր լավ ընկեր ԱՐՏԱԿ ՄՈՎՍԻՍՅԱՆԸ:
Ժողովուրդ ջան, մենք հիմա մարտնչում ենք երկու թշնամու դեմ, մեկը սահմանին, մյուսը երկրի ներսում՝ կորոնավիրուսի դեմ: Խնդրում եմ աչալուրջ եղեք, մեզ նոր կորուստներ բնավ պետք չեն: Հանգչիր խաղաղությամբ…..անժամանակ էր ու դեռ չեմ հավատում»

Կիսվել