Ռազամարվեստ. Հերոսության պատմություններ

Ռազամարվեստ. Հերոսության պատմություններ

672

Արցախի ՊԲ-ն ներկայացրել է առաջնագծում մարտնչող զինծառայողների արիության և հերոսության օրինակներ:

Ս.թ. հոկտեմբերի 2-ին ՊԲ N զորամասի հակատանկային դասակի «Ֆա-գոտ» ջոկի օպերատոր, սերժանտ Մնացական Գևորգի Սահակյանը մարտկոցի կազմում խոցել է 7 տանկ, 1 ՀՄՄ և խուճապի մատնելով հակառակորդին` նպաստել է վերջինիս առաջխաղացման կասեցմանը:

Ս.թ. հոկտեմբերի 2-ին ՊԲ N զորամասի ՀՄՄ-ի նշանառու, շարքային Արեն Ավագի Չոբանյանը հակառակորդի հարձակողական գործողությունների ժամանակ խոցել է 4 զրահատեխնիկա և հանկարծակի բերելով հակառակորդին` խոչնդոտել է վերջինիս տանկային ստորաբաժանման առաջխաղացմանը:

Ս.թ. հոկտեմբերի 2-ին ՊԲ N զորամասի ՀՄՄ-2-ի մեխանիկ-վարորդ, շարքային Հովիկ Հովհանեսի Ասատրյանը, ցուցաբերելով մասնագիտական վարպետություն, ՀՄՄ-2-ով հմուտ խուսավարմամբ անցել է հակառակորդի թիկունքը և անվրեպ խոցել 4 զրահատեխնիկա:

Շարունակելի…

Մյուս պատմությունները կարող եք կարդալ՝ անցնելով հղումներով՝
Ռազմարվեստ. Սխրանքի պատմություն 1
Ռազմարվեստ. Սխրանքի պատմություն 2
Ռազմարվեստ. Սխրանքի պատմություն 3

Կիսվել