Ադրբեջանին վաղուց վտանգ է սպառնում ահաբեկչական խմբավորումների կողմից

Ադրբեջանին վաղուց վտանգ է սպառնում ահաբեկչական խմբավորումների կողմից

441

Այն, որ Ադրբեջանը ահաբեկիչների որջ է վկայում է նույնիսկ ԱՄՆ դեսապանատան հայտարարությունը: Մասնավորապես ԱՄՆ -ն իր քաղաքացիներին կոչ է արել խուսափել Ադրբեջան այցելել՝ դրա համար նշելով երկու պատճառ Քովիդ-ը և ահաբեկչությունը:
Այդ մասին նշված է Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատան էջում: Ահաբեկչությանը վերաբերող հատվածում հատկապես բառացի գրված է.
«Ադրբեջանին վաղուց վտանգ է սպառնում ահաբեկչական խմբավորումների կողմից, որոնք շարունակում են ահաբեկչություններ ծրագրել Ադրբեջանում: Ահաբեկիչները կարող են հարձակվել առանց նախազգուշացման, կամ պրակտիկորեն գրեթե առանց նախազգուշացման՝ թիրախավորելով զբոսաշրջային վայրերը, տրանսպորտային հանգույցները, շուկաները, առևտրի կենտրոնները, տեղական ինքնակառավաման մարմինները, հյուրանոցները, ակումբները, հավաքների ռեստորանները, մարդկանց կուտակման վայրերը, զբոսայգիները, մարզական ու մշակութային միջոցառումների վայրերը, կրթական հաստատությունները, օդանավակայանները և հասարակական այլ վայրեր»,- ասված է դեսպանատան հայտարարության մեջ

Կիսվել