Ստեփանակերտից Երևան են տեղափոխվել հեմոդիալիզի կարիք ունեցող քաղաքացիներ. ԱՆ փոխնախարար

Ստեփանակերտից Երևան են տեղափոխվել հեմոդիալիզի կարիք ունեցող քաղաքացիներ. ԱՆ փոխնախարար

375

Գիշերվա ընթացքում Ստեփանակերտից Երևան տեղափոխել ենք հեմոդիալիզի կարիք ունեցող Արցախի քաղաքացիներին: Այս մասին հայտնում է ԱՆ փոխնախարար Արտյոմ Սմբատյան։

«Էկոնոմիկայի նախարարությունն ապահովել է քաղաքացիների կացության համար բարձրակարգ հյուրանոց, մեր կողմից կազմակերպվել է ծրագրային հեմոդիալիզի ծառայության մատուցման հնարավորությունը: Բնականաբար, կացությունը հյուրանոցում, սնունդը, տեղափոխումը հյուրանոցից հիվանդանոց և բժշկական օգնությունն անվճար է՝ պետական ֆինանսավորման ներքո:

Արցախի Հանրապետության այն քաղաքացիները, ովքեր ինքնուրույն տեղափոխվել են ՀՀ տարածք և ունեն հեմոդիալիզի կարիք, կարող են դիմել առողջապահության նախարարություն: Մեր կողմից անհապաղ կկազմակերպվեն թե՛ կացության հարցերը Երևանում, թե՛ պատշաճ բժշկական օգնությունը:

Հարցերի դեպքում կարող եք զանգահարել առողջապահության նախարարության «թեժ գիծ» ծառայություն` 8003 հեռախոսահամարով»,-գրել է ՀՀ առողջապահության փոխնախարար Արտյոմ Սմբատյանը:

Կիսվել