Դուք ձեր բնակիչների վրա էլ թքած ունեք. Արծրուն Հովհաննիսյանը՝ Ադրբեջանի իշխանություններին

Դուք ձեր բնակիչների վրա էլ թքած ունեք. Արծրուն Հովհաննիսյանը՝ Ադրբեջանի իշխանություններին

422

ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.

«Ադրբեջանի ռազմաքաղաքան ղեկավարությունը քաղաքացիական օբյեկտների մասին բարձր է գոռում, որ սեփական վանդալիզմը քողարկի։ Արցախի նախագահը ձեր կողմից Ստեփանակերտը, Մարտակերտը, Մադտունին, Հադրութը և այլ բնակավայրերը հրթիռակոծելուց վեց օր հետո հստակ հայտարարեց, որ խոցելու ենք ռազմական թիրախներին, որոնք կարող են մոտիկ գտնվել քաղաքացիական օբյեկտներին։ Բայց դուք ձեր բնակիչների վրա էլ թքած ունեք։ Եվ այս ամենը ակնհայտորեն անում եք, որպեսզի սադրանքների հող նախապատրաստեք»,-գրել է Արծրուն Հովհաննիսյանը։

Կիսվել