ՀՈՒՇ-ՑԵՐԵԿՈՒՅԹ` ՆՎԻՐՎԱԾ ՊԵՏՐՈՍ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ

ՀՈՒՇ-ՑԵՐԵԿՈՒՅԹ` ՆՎԻՐՎԱԾ ՊԵՏՐՈՍ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ

1499

2017 թ. մարտի 6-ին, ԵՊՀ 6-րդ մասնաշենքի դահլիճում, ԵՊՀ պատմության ֆակուլտետի ղեկավարության նախաձեռնությամբ տեղի ունեցավ Հայոց պատմության ամբիոնի նախկին վարիչ, պրոֆեսոր Պետրոս Հովհաննիսյանի հիշատակին նվիրված հուշ-ցերեկույթ և Նիկողայոս Ադոնցի «Երկերի» 7-րդ հատորի շնորհանդես:

Հանդիպմանը մասնակցում էին ՀՀ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը, ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը, ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան Էդիկ Մինասյանը, պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ, պրոֆեսորի հարազատներն ու ուսանողները:

Պետրոս Հովհաննիսյանին գիտության բնագավառի ներկայացուցիչները ճանաչում են որպես մեծանուն գիտնականի, իսկ Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետի շրջանավարտները՝ որպես լավագույն դասախոսներից մեկի: Նրա ջանքերի ու աշխատասիրության արդյունքում այսօր ունենք 300-ից ավելի աշխատություններ՝ ուսումնասիրություներ, մենագրություններ, հոդվածներ ու գրախոսություններ:

ԵՊՀ պատմության ֆակուլտետի հայոց պատմության ամբիոնի նախկին վարիչ, պրոֆեսոր Պետրոս Հովհաննիսյանը հեղինակել եւ խմբագրել է միջնակարգ եւ ավագ դպրոցների «Հայոց պատմության» եւ «Հայոց եկեղեցու պատմության» դասագրքերի եւ բուհական «Հայոց պատմության հիմնահարցերի» առանձին բաժիններ:

«Շատ արտիստիկ էր, երբ ընկերներիցս հանդիպում էին, ասում էին՝ Հովհաննիսյանն էլի էն նույն ձեւո՞վ է կարդում, ասում էի՝ հա, այն ձեւով էր կարդում, որ կարծես հենց այդ պահին պատմական ինչ-որ իրադարձության ականատեսն է եւ պատմում է»,- նշեց ԵՊՀ Հայոց պատմության ամբիոնի վարիչ Արտակ Մովսիսյանը:

 

Ադրինե Նիդելյան

2-րդ կուրս

Կիսվել