Հերթագրում կազմակերպել հնարավոր չէ, սակայն վստահ ենք՝ յուրաքանչյուրիս համար ամենակարևորը արյան անհրաժեշտ...

Հերթագրում կազմակերպել հնարավոր չէ, սակայն վստահ ենք՝ յուրաքանչյուրիս համար ամենակարևորը արյան անհրաժեշտ խմբաքանակի ապահովումն է. Արյունաբանական կենտրոն

436

Առողջապահության նախարարության պրոֆեսոր Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնը հայտարարություն է տարածել, որում նշվում է. 

«Հարգելի՛ հայրենակիցներ, այսօր առավել, քան երբևէ ողջ հայությունը համախմբված է մեկ ընդհանուր գաղափարի շուրջ՝ սատարել և օգնել հայոց բանակին: Հաշված րոպեների ընթացքում արյան բանկի առջև գոյացող մեծ հերթերը վկայում են այն մասին, որ յուրաքանչյուրն իր ուժերի ներածին չափով ցանկանում է օգտակար լինել:

Ցավոք, ստեղծված իրավիճակում հնարավոր չէ կազմակերպել հերթագրում, սակայն վստահ ենք, որ յուրաքանչյուրիս համար ամենակարևորը ոչ թե անհարմարություններից խուսափելն է, այլ արյան անհրաժեշտ խմբաքանակի ապահովումը: Հարկ է նշել, որ մեր կամավորների մեծ պատրաստակամության և բուժանձնակազմի անդադար աշխատանքի շնորհիվ հնարավոր է դառնում արյան պաշարների համալրումը:Շնորհակալ ենք, որ հետևողական եք մեր կոչերին, աջակցում եք և մշտապես մեր կողքին եք»,-գրված է հաղորդագրության մեջ։

Կիսվել