ՌԴ արտաքին հետախուզության ծառայության պետ Սերգեյ Նարիշկինի խոսքերն է մեջբերում Արցախի տեղեկատվական շտաբը։
«Ադրկովկասը կարող է դառնալ հարյուրավոր ահաբեկիչների համար նոր ցատկահարթակ։ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի են ձգվել ահաբեկչական կազմակերպությունների գրոհայիններ։
Արտաքին հետախուզության ծառայության տվյալներով՝ [Լեռնային Ղարաբաղի] հակամարտության գոտի են ձգվում մերձավորարևելյան միջազգային ահաբեկչական կազմակերպություններից վարձկաններ, մասնավորապես՝ «Ջահբաթ ան-Նուսրայից», «Ֆիրքաթ ալ-Համզայից», «Սուլթան Մուրադից», ինչպես նաև քրդական ծայրահեղական խմբավորումներից։
Խոսքը հարյուրավոր և արդեն նույնիսկ հազարավոր արմատականների մասին է, որ հույս ունեն փող աշխատել ղարաբաղյան նոր պատերազմում։
Ռուսաստանի համար՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր, տարածաշրջանում նոր պատերազմն անթույլատրելի է»,-մեջբերում է տեղեկատվական կենտրոնի ֆեյսբուքյան էջում։