ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ ԱԼ. ԹԱՄԱՆՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԹԱՆԳԱՐԱՆ-ԻՆՍՏԻՏՈՒՏՈՒՄ

ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ ԱԼ. ԹԱՄԱՆՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԹԱՆԳԱՐԱՆ-ԻՆՍՏԻՏՈՒՏՈՒՄ

3060

ՀՀ կառավարության 2016 թվականի մարտի 31-ի N 350 որոշմամբ «Ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպությունը վերանվանվել է «Ալեքսանդր Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպության: Ըստ հիմնավորման` երկու կազմակերպություններն իրենց կանոնադրություններին համապատասխան հետապնդում են միևնույն նպատակը, մասնավորապես` հավաքել, պահպանել, ուսումնասիրել, համալրել, գիտական մշակման ենթարկել հայ և այլ ազգի ճարտարապետության, քաղաքաշինության և շինարվեստի պատմությանը, տնտեսությանը և գործնականին վերաբերվող արխիվային և թանգարանային արժեքները:

Միաժամանակ, համընկնում են նաև կազմակերպությունների կողմից իրականացվող ձեռնարկատիրական գործունեության տեսակները:

Մարտի 21-ին տեղի ունեցավ միավորված թանգարանի առաջին խոշոր ցուցահանդեսը: Ներկայացված էին հայ անվանի ճարտարապետների հին ոի նոր աշխատանքներ: Լինելով միջնադարյան արվեստի պահպանման կենտրոն` թանգարանը ներկայացրեց նաև Անիի նորակերտ համայնապատկերը, որում պատկերված է Բագրատունյաց շրջանի Անին:

Լինելով միջնադարյան արվեստի պահպանման կենտրոն` թանգարանը ներկայացրեց նաև Անիի նորակերտ համայնապատկերը, որում պատկերված է Բագրատունյաց շրջանի Անին:

Ճարտարապետ Աշոտ Հայկազուն-Գրիգորյանի խոսքով ` այսօր թանգարանը կարողանում է ցուցադրել պահպանվող նյութերի միայն կեսը, քանի որ ունեն տարածքային խնդիր: Թեև միավորվել են, բայց շարունակում են գործել ոչ պատշաճ պայմաններում:

Առաջիկա 3 ամիսներին նախատեսվում է ևս մեկ մեծ ցուցադրություն, որի ընթացքում կցուցադրվեն նաև արտերկրում գործող անվանի հայ ճարտարապետների աշխատանքները:

 

Մարինե Կիրակոսյան

4-րդ կուրս

Կիսվել