Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը գրառում է կատարել ֆեյսբուքի իր էջում, որում տեղեկացրել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և բանակի հրամկազմի հետ քննարկել է ստեղծված օպերատիվ վիճակը և տարածաշրջանում ծայր առնող ահաբեկչական նոր օջախի ոչնչացման ծրագիրը:
«Սա ծանրագույն մարտահրավեր է, որը պարտադրվել է մեզ, և մենք այն ընդունել ենք միայն հաղթանակելու տրամադրությամբ»,- գրել է ԱՀ նախագահը: