Հայկական ստորաբաժանումները չեն հարվածել Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղին. ՊՆ խոսնակ

Հայկական ստորաբաժանումները չեն հարվածել Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղին. ՊՆ խոսնակ

676

ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.

«Ադրբեջանական կողմի հայտարարությունը, թե, իբր, հայկական ստորաբաժանումները փորձել են հարվածել Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղին, լկտի սուտ է։
Մենք բազմիցս ենք հայտարարել, որ չենք թիրախավորում նավթագազային ենթակառուցվածքները, սակայն անկախ տեղակայման վայրից բոլոր այն ռազմական օբյեկտները և նշանակետերը, որտեղից կրակ կարձակվի Արցախի ուղղությամբ, կոչնչացվեն»,-գրել է ՊՆ խոսնակ։

Կիսվել