«ԿՅԱՆՔ ՈՒ ԿՌԻՎ»-Ը ԵՊՀ-ՈՒՄ

«ԿՅԱՆՔ ՈՒ ԿՌԻՎ»-Ը ԵՊՀ-ՈՒՄ

1847

Մարտի 22-ին ԵՊՀ գլխավոր մասնաշենքի 6-րդ հարկի Մշակույթի կենտրոնի դահլիճում, իսկական կյանք ու կռիվ էր: Պայքար էր ընթանում հարյուրավոր ուսանողների միջև, թե ով ավելի շուտ տեղ կհասնի և նստելատեղ կգտնի դահլիճում: Այդ օրը Շարմ հոլդինգը և Երևանի պետական համալսարանի մշակույթի կենտրոնը համատեղ կազմակերպել էին Մ.Մկրտչյանի  «Կյանք ու կռիվ 2»  ֆիլմի պրեմիերան համալսարանում:

Մուտքն ազատ էր բոլոր ուսանողների համար: Ֆիլմի ցուցադրությունից դեռ կես ժամ առաջ դահլիճում նույնիսկ կանգնելու տեղ չկար: Այդ օրը ներկա էին նաև ֆիլմի ռեժիսոր Մհեր Միկրտչյանը, դերասններ՝ Բաբկեն Չոբանյանը, Նարինե Գրիգորյանը և Արծրուն Չոբանյանը:

Ներկայացնում էր «Կյանք ու կռիվ» ֆիլմի հերոսների ճակատագիրը 25 տարի անց: Հերոսներ, որոնք արդեն մեկ անգամ հաղթահարել էին պատերազմը, այս անգամ բախվում էին ապրիլյան քառօրյա դեպքերին։ Սակայն ֆիլմը ավելի շատ նրանց ճակատագրերի, այլ ոչ թե պատերազմի մասին էր:

Կինոդիտումից անմիջապես հետո ուսանողներին հնարավորություն ընձեռնվեց ուղղել իրենց հարցերը ֆիլմի ստեղծագործական անձնակազմի անդամներին: Կարևորվեց նոր դերասանական պրոֆեսիոնալ կազմը, որը ֆիլմին հաջողություն բերեց: Մհեր Մկրտչյանը իր խոսքում նշեց.

– Համոզված չէի, որ հանդիսատեսը երկրորդը մասը կարող է ընդունել այն ոգևորությամբ, ինչպես առաջինը: Միանշանակ անհանգստություն ու վախ կար: Իսկ մենք մեր աշխատանքում անում էինք առավելագույնը, ինչն էլ պետք էր հանդիսատեսին գնահատանան տալու համար: Մենք փորձել ենք չթերանալ: Չէ որ լավ աշխատանքը պետք է արժանանար լավ գնահատականի:

Նկատելի էր ուսանողների ոգևորությունն ու սերը դեպի ֆիլմը: Հարցեր քիչ էին տրվում,  ավելի շատ խոսվում էր տպավորությունների և կարծիքների մասին :

-Շնորհակալ ենք նման աշխտանքի համար և շնորհակալ նաև այն հնարավորության համար, որ ընձեռնվեց մեզ: Ուսանողների համար շատ կարևոր է ներկա գտնվել նման որակյալ ֆիլմի ցուցադրությանը: Այս ֆիլմը կարող է, և համոզված եմ` շատ բան կփոխի մեր երիտասարդության մեջ, – նշեց ուսանողուհիներից մեկը:

 

Անուշ Մկրտչյան

4-րդ կուրս

Կիսվել