ԵՄ երկու պատգամավորներ նիստին են ներկայացել Հայաստանին դրոշով

ԵՄ երկու պատգամավորներ նիստին են ներկայացել Հայաստանին դրոշով

789

Եվրոպական խորհրդանն այսօր լիագումար նիստի շրջանակներում քննարկել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում վերսկսված ռազմական բախումների հարցը։

Եվրախորհրդարանի պատգամավոր Ֆրանսուա Ալֆոնսին ելութ ունենալիս իր մոտ ունեցել է Հայաստանի դրոշը: Նա նշել է, որ Հայաստանի Հանրապետությունն ու Արցախը ժողովրդավարություն են ընտրել, իսկ բռնապետների ուժի ավելացումը մեծ խնդիրներ կարող է առաջացնել:

«Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի և Թուրքիայի ագրեսիան կմոբիլիզացնի հայ ժողովրդին, որոնք մազապուրծ են եղել Թուրքիայի իրականացրած ցեղասպանությունից: Խորհդային միության ու Բեռլինի պատի անկումից հետո Հայստանը ժողովրդավարական ուղին է ընտրել: Լեռնային Ղարաբաղն էլ ընտրել է ժողովրդավարությունը, որը պետք է ողջունել: Եվրամիությունը մտահոգված է, որ կոնկրետ բռնապետների ուժի ավելացումը կարող է մեծ խնդիրներ առաջացնել»,- ասել է Ֆրանսուա Ալֆոնսին:

Նա նշեց նաև, որ ԵՄ-ն պետք է զսպի բռնապետներին և տնտեսական պատժամիջոցներ կիրառի։

Նիդերլանդները ներկայացնող Պիտեր Վան Դալենն էլ Հայաստանի դրոշը փակցրել էր որպես կրծքանշան:

«Ձեր աչքերը բաց պահեք: Ինչ է կատարվում այստեղ: Դեսպոտ էրդողանը ցանկանում է  վերականգնել Օսմանյան կայսրությունը: Նա ագրեսիվ է թե Թուրքիայի ներսում, թե դրսում: Մենք հիմա էլ պետք չէ, որ խոսենք, Մենք պիտի պատժամիջոցներ կիրառենք Անկարայի ռեժիմի նկատմամբ: Այլևս խոսելու ժամանակ չէ: Ես Հայաստանի ժողովրդի կողքին եմ: Մենք պիտի գործողություններ իրականացնենք ընդդեմ Թուրքիայի»,-ընդգծել է Պիտեր վան Դալենը:

Կիսվել