Հրետակոծությունից տուժած շենք-շինությունների վերականգնման համար կտրվի պետական փոխհատուցում. Արայիկ Հարյությունյան

Հրետակոծությունից տուժած շենք-շինությունների վերականգնման համար կտրվի պետական փոխհատուցում. Արայիկ Հարյությունյան

512

ԱՀ նախագահի աշխատակազմը հաղորդում է, որ
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր հրավիրել է ընդլայնված աշխատանքային խորհրդակցություն՝ պատերազմական իրավիճակում պետական կառավարման մարմինների աշխատանքների կազմակերպման թեմայով․
«Ադրբեջանի կողմից սանձազերծած պատերազմի հետևանքով տարածքային և պետական կառավարման տարբեր ոլորտներում առկա խնդիրներին օպերատիվ լուծումներ տալու համար անհրաժեշտ է սերտացնել փոխգործակցված աշխատանքը: Հաշվի առնելով պատերազմական իրավիճակում տնտեսությունում ծառայությունների մատուցման սահմանափակ հնարավորությունները՝ պետական և բարեգործական ռեսուրսների միջոցով պետք է ըստ առաջնահերթության ապահովել խաղաղ բնակչության խնդիրների լուծումը: Հրետակոծությունից տուժած շենք-շինությունների համար առաջիկայում կստեղծվի վնասների գնահատման հանձնաժողով, որի մասնագիտական եզրակացության արդյունքում, ռազմական գործողությունների ավարտից հետո, դրանց վերականգնման համար կտրվի պետական փոխհատուցում»,- ասել է նախագահը։

Կիսվել