«Նյու Յորք Թայմզ»-ի հետաքննող լրագրող Քրիստիան Տրիեբերտը թվիթերյան իր էջում հրապարակել է արբանյակային լուսանկարներ, որոնցում նկատելի են Գյանջայի ռազմական օդանավակայանում գտնվող Էֆ-16 երկու օդանավերը: Հետազոտությունը նա կատարել է հեկտեմբերի 3-ին։
Լրագրողը գրում է, որն կործանիչները կիրառվել են Թուրքիայի ռազմաօդային ուժերի կողմից: Արբանյակային լուսանկարների վերլուծությունը թույլ է տալիս ասել, որ Գյանջայի օդանավակայանում եղել են նաև թուրքական ռազմաօդային ուժերին պատկանող տրանսպորտային օդանավեր: Սա ի պատասխան Ադրբեջանի այն հայտարարությունների, թե Ադրբեջանում Թուրքիայի Էֆ – 16 օդանավեր չեն եղել: