Հպարտ եմ ձեզնով․ վարչապետը զանգահարել է առաջնագիծ և զրուցել հրամանատարների ու զինվորների...

Հպարտ եմ ձեզնով․ վարչապետը զանգահարել է առաջնագիծ և զրուցել հրամանատարների ու զինվորների հետ

429

Օգտվելով տեխնիկական հնարավորություններից՝ կեսգիշերն անց զանգահարում եմ առաջնագծի տարբեր տեղամասեր, զրուցում հրամանատարների, զինվորների հետ։ Այդ մասին ֆեյսբուքի էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ կից հրապարակելով տեսանյութ։  

«Այս զանգը արել եմ ընդամենը րոպեներ առաջ։ Մնացածը՝ տեսանյութում»,- գրել է Փաշինյանը։ 

Վարչապետը շնորհակալություն է հայտնել այս դժվարին օրերին Հայրենիքին պատմական ծառայություն մատուցելու համար, նշել, որ Հայրենիքը միշտ պարտք է լինելու նրանց։

«Հպարտ եմ ձեզնով, դուք իմ սրտում եք, դուք իմ հոգու մեջ եք, ամեն ինչ կանեմ, որ ձեր չարչարանքը իզուր չանցնի»,- զինծառայողներից մեկի հետ զրույցի ժամանակ ասաց Նիկոլ Փաշինյանը։ 

https://www.facebook.com/1378368079150250/posts/2773166279670416/
Կիսվել