ԿՅԱՆՔ ԱՌԱԾ ԱՐՁԱՆԸ

ԿՅԱՆՔ ԱՌԱԾ ԱՐՁԱՆԸ

1637

Մարտի 25-ին Երևանի հուշարձանների թիվն ավելացավ ևս մեկով: Արձանը քանդակագործ, նկարիչ Երվանդ Քոչարի աշխատանքներից մեկն է` բրոնզաձույլ «Բանվորը և կոլտնտեսականը»:Այն տեղադրվել է Դրամատիկական թատրոնի հարևանությամբ` Մոսկովյան պուրակում: Այն այժմ վերանվանվել է և կոչվում է «Ալեգորիա»:

Արձանի հանդիսավոր բացմանը ներկա էին մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը և քանդակագործի որդին` Ռուբեն Քոչարը:

Արմեն Ամիրյանը իր խոսքում անրադարձավ արձանի պատմությանը` նշելով, որ մեծ կարևորություն է տալիս  քանդակագործի բոլոր աշխատանքներին: Հատուկ տեղ ունի իր համար հենց այս ստեղծագործությունը, որը շատ տարիներ մատնված էր անուշադրության. «Տարիներ առաջ այս արձանը Կորյունի փոխոցում էր կանգնեցված: Տարածքում բարձրահարկ շենքերի կառուցումից հետո արձանը փակվել էր, ինչի պաճտառով հանրության աչքից աննկատ էր մնացել»:

Հանդիպման ժամանակ իր երախտագիտությունը հայտնեց Ռուբեն Քոչարը` ասելով.

-Ինձ համար մեծ պատիվ է տեսնել, թե ինչպես է հորս աշխատանքը նորից կյանք ստանում:

Անուշիկ Մկրտչյան

4-րդ կուրս

Կիսվել