Սեպտեմբերի 27-ից մինչ օրս արցախա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով ընթանում է հայ-ադրբեջանական լայնամասշտաբ պատերազմ։ Այս իրադրությունից ելնելով Հայաստանում և Արցախում հայտարարվեց ռազմական դրություն և ընդհանուր զորահավաք։
Առաջնագծում կանգնած մեր զինվորներին աջակցություն ցույց տալու նպատակով Հայաստանի տարբեր շրջաններում սկսվեցին սննդի, դեղորայքի, հագուստի և այլ անհրաժեշտ իրերի հավաքագրումներ։ Հավաքագրումները նախաձեռնում և դրանց մասնակցում էին բազմաթիվ հայ հայտնիներ, հասարակական կազմակերպություններ, ուսանողական խորհուրդներ և այլ շատ ու շատ կառույցներ, կազմակերպություններ և անհատներ։ Ապրանքները դասվորելու, փաթեթավորելու համար կամավորների հոսքը մեծ էր. առավոտից մինչև ուշ գիշեր մարզերում, քաղաքներում, գյուղերում մարդիկ զբաղվում էին այս աշխատանքով։
Ձեզ ենք ներկայացնում լուսանկարներ Հայաստանի տարբեր շրջաններից։












Նարե Բաբերյան
3-րդ կուրս