ԵԱՀԿ նախագահը ողջունել է կրակի դադարեցումը ԼՂ-ում

ԵԱՀԿ նախագահը ողջունել է կրակի դադարեցումը ԼՂ-ում

522

ԵԱՀԿ նախագահ Էդի Ռաման ողջունել է Լեռնային Ղարաբաղում կրակի մարդասիրական դադարի հաստատումը:

Նա թվիթերի իր էջում գրել է. «Համաձայնագիրը ճանապարհ է բացում դեպի բովանդակային բանակցություններ»,- ասել է նա` կարևորելով ԵԱՀԿ Մինսկի խմբի առաջնորդած գործընթացքում կայունությունը: 

Հիշեցնենք՝ հոկտեմբերի 10-ի ժամը 12:00-ից մարդասիրական նպատակներով Արցախի և Ադրբեջանի հակամարտ զորքերի շփման գծում հայտարարվել է կրակի դադարեցման մասին` ռազմագերիների և պահվող այլ անձանց, զոհվածների մարմինների փոխանակման համար`Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի միջնորդությամբ և վերջինիս չափանիշների համաձայն։

Կիսվել