Քիչ առաջ վերադարձա Հադրութից. իրավիճակն այս պահին գտնվում է ՊԲ վերահսկողության տակ....

Քիչ առաջ վերադարձա Հադրութից. իրավիճակն այս պահին գտնվում է ՊԲ վերահսկողության տակ. Արայիկ Հարությունյան

403

Քիչ առաջ վերադարձա Հադրութ քաղաքից։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը:  

«Ինչպես գիտեք, թշնամին, անտեսելով հումանիտար հրադադարի մասին պայմանավորվածությունը, դիվերսիոն հարձակում էր գործել շրջկենտրոնի ուղղությամբ։ Իրավիճակն այս պահին լրիվությամբ գտնվում է Պաշտպանության բանակի վերահսկողության տակ։ Իսկ առկա պայմանավորվածությունների և դրանց խախտման վերաբերյալ կխոսեմ առավոտյան ժամը 10.00-ին կայանալիք մամուլի ասուլիսի ժամանակ։ Հուսամ՝ այս անգամ նոր խոչընդոտներ չեն լինի»,- ասված է Արայիկ Հարությունյանի գրառման մեջ։

Կիսվել