Իմ հերոս ընկեր, այս անգամ թշնամու մահաբեր արկը չշրջանցեց քեզ. ԱՀ նախագահ

Իմ հերոս ընկեր, այս անգամ թշնամու մահաբեր արկը չշրջանցեց քեզ. ԱՀ նախագահ

498

ԱՀ նախագահ Արայիկ Հարությումյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.

«Սիրելի՛ հայրենակիցներ,

Մեր սուրբ Հայրենիքի համար մղվող կենաց և մահու պայքարում այսօր քաջի մահով ընկավ իմ լավագույն ընկերներիցԱլեքսանդր Հարությունյանը մեր Սաշիկը: Միասին մարտական ուղի ենք անցել սկսած 1992թ-ից այդ ընթացքում փորձություններ հաղթահարելով, հաճախ ուղիղ նայելով մահվան աչքերին…

Նա դարձավ առաջիններից մեկը, ով արցախյան առաջին պատերազմում «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշան ստացավ:

Իմ հերոս ընկեր, այս անգամ թշնամու մահաբեր արկը չշրջանցեց քեզ ու դու ևս միացար մեր նահատակ ընկերներին: Հայրենիքի հանդեպ սերդ ու անմնացորդ նվիրումդ որպես դաս թողեցիր սերունդներին:

Ննջիր խաղաղությամբ…»,-գրել է ԱՀ նախագահը։

Կիսվել