Այս պահին հրթիռակոծվում են Մարտունին եւ Շուշին եւ Արցախի տարբեր խոշոր գյուղական...

Այս պահին հրթիռակոծվում են Մարտունին եւ Շուշին եւ Արցախի տարբեր խոշոր գյուղական համայնքներ․ Վահրամ Պողոսյան

419

ԱՀ նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը NEWS.am կայքին հաղորդել է․

Այս պահին հրթիռակոծվում են Մարտունին եւ Շուշին եւ Արցախի տարբեր խոշոր գյուղական համայնքներ: Այս մասին հայտնեց Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը` նշելով, որ դեռ հայտնի չի, թե ինչ հետեւանքներ է հանգեցրել այս հրթիռակոծումը:

«Բոլորովին չի պահպանվում հրադադարի ռեժիմը, նաև չի պահպանվել ամբողջ օրվա ընթացքում, և΄ հյուսիսային, և΄ հարավային ուղղություններով հրետանային հարվածներ է հակառակորդը հասցրել»,-ասաց նա:
Աղբյուր՝ NEWS.am

Կիսվել