Արցախը պետք է դառնա համաշխարհային արդարության խորհրդանիշ. ՀՀ վարչապետ

Արցախը պետք է դառնա համաշխարհային արդարության խորհրդանիշ. ՀՀ վարչապետ

445

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրառում է կատարել ֆեյսբուքի իր էջում։ Նա նշել է, որ այս օրերին աշխարհի հայությունը ցույց է տալիս համախմբվածության ուժը։  

«Այս շարժումը պետք է գրավիչ դարձնել նաև այլ ազգերի ներկայացուցիչների համար, ովքեր դեմ են բռնությանը, կոռուպցիային, ահաբեկչությանը և ձգտում են արդարության, ազատության և սիրո հաղթանակին։ Արցախը պետք է դառնա համաշխարհային արդարության խորհրդանիշ։ Աշխարհը պետք է ճանաչի Արցախի ինքնորոշման իրավունքը։ Եթե դա չեն անում կառավարություններն ու խորհրդարանները, դա կարող են անել ժողովուրդները, անհատները, կազմակերպությունները: Սա պետք է դառնա այդպիսի անհատներին, ժողովուրդներին, կազմակերպություններին միավորող համաշխարհային շարժում»,- գրել է վարչապետը՝ հրապարակելով լուսանկարներ:

Կիսվել