Պայմանավորվածության համաձայն՝ այսօր պետք է Կարմիր խաչի միջնորդությամբ ընթանա գերիների, զոհերի դիերի...

Պայմանավորվածության համաձայն՝ այսօր պետք է Կարմիր խաչի միջնորդությամբ ընթանա գերիների, զոհերի դիերի փոխանակում. Արայիկ Հարությունյան

531

Արցախի նախագահ Արայիկ Հարություննյանը այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձավ նաև սահմանին տիրող իրավիճակին։

«Առավոտվա դրությամբ համեմատաբար ավելի հանգիստ է իրավիճակը, բնակավայրերի վրա հրիթռահրետակոծություն չի կատարվում, առաջնագծում հրաձգություններով փոքր պայքար լինում է։ Բայց իրավիճակը կարող է րոպեների ընթացքում փոխվել»,-ասաց ԱՀ նախագահը։

Արայիկ Հարությունյանը նաև նշեց, որ անհրաժեշտության դեպքում հայտարարելու է հայրենական պատերազմ, և կոչ է անելու բոլոր հայերին՝ նյութական ու ցանկության դեպքում ֆիզիկական մասնակություն ունենալ։ Եթե երկարատև պատերազմ են ուզելու, մենք չենք հրաժարվելու։

ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը լրագրողների հետ զրույցում ներկայացրեց նաև Հադրութում տիրող իրավիճակը:

«Քանի որ Ալիևը հայտարարել էր, որ իբր գրավել են Հադրութը, իսկ զինադադարից ժամեր առաջ հասկացել է, որ շատ հեռու են Հադրութի սահմաններից, վերջին հարվածն ընտրել է Հադրութ քաղաքը: 
Եվ հաստատ ունեն պատրաստված ստորաբաժանումներ, պատրաստված վարձկաններ և այլ երկրների հատուկ ծառայություններից ուժեր, և համատեղ, մեր ինֆորմացիան այդպիսինն է, ձևավորել են դիվերսիոն մի խումբ, որի նպատակը դիվերսիան չի եղել, նպատակը եղել է հրադադարը սկսելու ժամերի ընթացքում գրավել Հադրութը:
Հաջողվել է նրանց այդ խմբերը մտցնել Հադրութ քաղաք և մոտակա տարածք, առաջին փուլում իրականացնել ինչ-որ դիվերսիոն միջոցառումներ, բայց արդյունքում մեզ հաջողվել է վերաձևավորվել, վերադասավորվել, և այսօր Հադրութ քաղաքի վարչակազմի ղեկավարը գտնվում է Հադրութ քաղաքի վարչակազմի շենքում»
,- տեղեկացրեց Արցախի նախագահը։

Արայիկ Հարությունյանը խոսեց նաև գերիների, զոհերի դիերի փոխանակման մասին։

«Պայմանավորվածության համաձայն՝ այսօր պետք է Կարմիր խաչի միջնորդությամբ ընթանա գերիների, զոհերի դիերի փոխանակում։ Սա Ադրբեջանի իշխանությունների հերթական վերաբերմունքն է սեփական ժողովրդի, իր հայրենակիցների նկատմամբ՝ իր ազգի ներկայացուցիչների դիակների փոխանակման առումով, որ գտնվում են առաջնագծում, իսկ օրերի ընթացում սա մեծ աղետ է դառնալու։ Առաջնագծում թողած հարյուրավոր դիակների հանդեպ անտարբեր է Ադրբեջանի իշխանությունը»,-ասաց ԱՀ նախագահը։

Կիսվել