Ադրբեջանական ապատեղեկատվության շղթան օր-օրի երկարում է

Ադրբեջանական ապատեղեկատվության շղթան օր-օրի երկարում է

531

Ավելի քան տասներեք օր է արցախա-ադրբեջանական սահմանին ընթանում են Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ պատերազմական գործողությունները։ Այս օրերին ռազմական պատերազմին զուգահետ ընթանում է տեղեկատվական պատերազմ երկու երկրների միջև։ Հայաստանը, հավատարիմ մնալով իր սկզբունքերին, ներկայացնում է միայն ճշգրիտ և օբյեկտիվ տեղեկություններ։ Նույնը չի կարելի ասել Ադրբեջանի լրատվամիջոցների մասին, որոնք հրապարակում են կեղծիք և անճշտություն պարունակող ապատեղեկատվություններ։ Ադրբեջանի իշխանությունը, բնակչությանը զերծ պահելով իրավիճակի վերաբերյալ սթափ գնահատականից, երկրում փակել է սոցիալական կայքերը, իսկ լրատվամիջոցները միայն կեղծ հաջողությունների մասին են խոսում՝ կորուստները չբարձրաձայնելով։
Ադրբեջանական կայքերից առանձնացրել ենք որոշ նյութեր, որոնք, ըստ փաստարկների, կեղծ են։

Հոկտեմբերի 4-ին Armenia.az ադրբեջանական կայքը, հղում անելով Պաշտպանության նախարարությանը, գրել է՝ «Ներկայումս հակառակորդը թիրախավորել է Խըզի, Ապշերոնի և Մինգեչևիրի տարածքները»։
Ժամեր անց, Հայաստանի ՊՆ-ը հերքել է Մինգեչաուրի, Խըզըի և Ապշերոնի թիրախավորման մասին Բաքվի պնդումները և հավելել, որ Ադրբեջանը սադրանքի համար հող է նախապատրաստում։

Վերոնշյալ կայքը, հրապարակելով հետևյալ լուսանկարը, գրել է, որ Ադրբեջանական բանակը օկուպացիայից ազատագրել է Ջաբրայիլի շրջանի Շուքյուրբեյլի գյուղը։

ՊՆ-ը հերքել է ադրբեջանական լրատվամիջոցների տարածած լուրերը՝ որակելով ապատեղեկատվություն։ Այնուհետև համացանցում տարածվել է այս լուսանկարը, որը հաստատում է Ադրբեջանի տարածած նկարի կեղծ լինելը։

Հոկտեմբերի 8-ին ՊԲ-ը հայտնեց, որ Ադրբեջանը հարվածել է Շուշիի խորհրդանիշին՝ Ղազանչեցոց եկեղուցուն՝ կցելով լուսանկարներ։

Ավելի ուշ՝ հոկտեմբերի 9-ին, Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը՝ շարունակելով կեղծ լուրերի շղթան ևհերքելով եղելությունը, հայտարարեց, մեջբերում եմ. «Հայաստանը՝ իբր Ադրբեջանի պատմական Շուշա քաղաքում եկեղեցուն հռթիռային հարված հասցնելու մասին տեղեկատվություն է տարածել։ Կեղծիքը ակնառու բացահայտվում է»։

Ապատեղեկատվությունների շղթան շատ ավելի երկար է, քանզի ադրբեջանական իշխանությունն ու լրատվամիջոցները ստում են բնակչությանը՝ հեռու պահելով տվյալ իրավիճակի խելամիտ գնահատումից։

Լուսինե Գրիգորյան

2-րդ կուրս

Կիսվել