ԱՄՆ-ը կոչ է անում դադարեցնել կրակը ԼՂ հակամարտության գոտում. Մայքլ Պոմպեո

ԱՄՆ-ը կոչ է անում դադարեցնել կրակը ԼՂ հակամարտության գոտում. Մայքլ Պոմպեո

21

ԱՄՆ պետքարտուղար Մայքլ Պոմպեոն «Թվիթեր»-ի իր պաշտոնական միկրոբլոգում գրառում է կատարել՝ ընդգծելով, որ ԼՂ խնդրի կարգավորումը տեսնում են միայն խաղաղ ճանապարհով:

«Միացյալ Նահանգները կոչ է անում Ադրբեջանին և Հայաստանին կատարել հրադադարի իրենց հանձնառությունը և դադարեցնել քաղաքացիական տարածքների թիրախավորումը, ինչպիսին Գյանջան և Ստեփանակերտն են: Մենք ցավում ենք մարդկային կյանքի կորստի համար և մնում ենք հավատարիմ խաղաղ կարգավորմանը»,-նշել է Մայքլ Պոմպեոն:

Կիսվել