Այս օրերին ռազմարդյունաբերական ընկերություններն աշխատում են ուժերի գերլարումով. Հակոբ Արշակյան

Այս օրերին ռազմարդյունաբերական ընկերություններն աշխատում են ուժերի գերլարումով. Հակոբ Արշակյան

588

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը գրառում է կատարել ֆեյսբուքի իր էջում՝ հայտնելով, որ ռազմարդյունաբերական ընկերություններն աշխատում են ուժերի գերլարումով։

«Սիրելի՛ հայրենակիցներ,Ձեր բազմաթիվ հարցերին ի պատասխան ցանկանում եմ տեղեկացնել, որ ադրբեջանա-թուրքական ագրեսիայի և պաշտպանության բանակի հերոսական հակազդեցության՝ այս օրերին ռազմարդյունաբերական ընկերություններն աշխատում են ուժերի գերլարումով։ Վնասված զինտեխնիկայի վերանորոգումից մինչև հարվածային և պաշտպանական միջոցների արտադրություն, փորձանմուշների ռազմական իրավիճակներում փորձարկումներից մինչև նոր խնդիրների լուծում։ Ասվածը նաև վերաբերում է հարվածային և հետախուզական ԱԹՍ-ների մշակումներին։

Ցավոք չեմ կարող ավելի մանրամասն տեղեկություն հաղորդել, սակայն կարող ենք փաստել, որ շատ աշխատանքներ 24-ժամյա ջանքերի շնորհիվ պլանավորվածից անգամներ ավելի մեծ տեմպերով են արվում, որպեսզի օր առաջ հասանելի դառնան զինված ուժերին»,-գրել է Հակոբ Արշակյանը։

Կիսվել