Վարչապետը Վահագն Ասատրյանին հետմահու Ազգային հերոսի կոչում շնորհելու միջնորդություն է ներկայացրել

Վարչապետը Վահագն Ասատրյանին հետմահու Ազգային հերոսի կոչում շնորհելու միջնորդություն է ներկայացրել

465

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրապետության նախագահին միջնորդություն է ներկայացրել N զորամասի հրամանատար, գնդապետ Վահագն Ասատրյանին հետմահու Ազգային հերոսի կոչում շնորհելու մասին: 

«Գնդապետ Ասատրյանը հերոսաբար զոհվել է երկու օր առաջ՝ հայրենիքը թուրք-ադրբեջանաահաբեկչական ագրեսիայից պաշտպանելիս»,- տեղեկացրել է վարչապետ Փաշինյանը։

Մեկ այլ գրառմամբ տեղեկացրել է․ «Հանրապետության նախագահին միջնորդություն եմ ներկայացրել ՀՀ ԶՈւ 2-րդ բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Արայիկ Հարությունյանին գեներալ-մայորի, ՀՀ ԶՈւ 4-րդ բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Արտակ Բուդաղյանին գեներալ-մայորի, ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Օնիկ Գասպարյանին գեներալ-գնդապետի զինվորական կոչում շնորհելու մասին»,-գրել է վարչապետը։

Կիսվել