ՀՀ նախագահի հրամանագրով՝ Արայիկ Հարությունյանին և Արտակ Բուդաղյանին շնորհվել են գեներալ-մայորի կոչում

ՀՀ նախագահի հրամանագրով՝ Արայիկ Հարությունյանին և Արտակ Բուդաղյանին շնորհվել են գեներալ-մայորի կոչում

694

ՀՀ վարչապետի առաջարկությամբ և ՀՀ նախագահի հրամանագրով՝ գնդապետ Արայիկ Հարությունյանին և գնդապետ Արտակ Բուդաղյանին շնորհվել են գեներալ-մայորի զինվորական կոչում: 

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 2-րդ մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի՝

2-րդ բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Արայիկ Ռոբերտի Հարությունյանին շնորհել գեներալ-մայորի զինվորական կոչում։ 4-րդ բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Արտակ Էմիլի Բուդաղյանին շնորհել գեներալ-մայորի զինվորական կոչում»,- ասված է նախագահի հրամանագրում։

Կիսվել