ԻՆՉՊԵՍ ՁԵՌՔ ԲԵՐԵԼ ԿԱՏԱՐՅԱԼ ՄԱՐՄԻՆ` ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄ Է ՖԻԹՆԵՍ ՄԱՐԶԻՉԸ

ԻՆՉՊԵՍ ՁԵՌՔ ԲԵՐԵԼ ԿԱՏԱՐՅԱԼ ՄԱՐՄԻՆ` ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄ Է ՖԻԹՆԵՍ ՄԱՐԶԻՉԸ

3634

Ինչպե՞ ս ձեռք բերել գեղեցիկ կազմվածք և լինել առողջ. եթե ընդամենը մեկ տասնամյակ առաջ այս հարցը տանջում էր մեծ մասամբ կանանց, ապա այսօր այդ խնդրով մտահոգված են նաև տղամարդիկ:Մարզասրահներում եռուզեռ է, և մարզվողերի շարքերում են տարբեր սեռի և տարիքի մարդիկ: Այժմ շատրն են ուզում լինել ֆիզիկապես գեղեցիկ: Այս թեմայով զրուցեցինք ֆիթնես մարզիչ, կենսաբանական գիտություննորի թեկնածու Հովհաննես Ավագյանի հետ, ով նշեց, որ մարդիկ մարզասրահ են հաճախում մի քանի նպատակով. ոմանք ցանկանում են նիհարել, ոմանք քաշ ավելացնել, իսկ ոմանք էլ պարզապես գեղեցիկ մարմին ունենլ. Հովհաննեսը մեզ հետ կիսվեց իր խորհուրդներով` ինչպես լինել առողջ և բարեկազմ.

Ո՞ րն է ֆիթնես մարզչի գործառույթը:

-Ֆիթնես մարզչի գործառույթը մարդկանց որոշակի տեսքի բերելն է, առողջությունը վերականգնելը:

Ի՞ նչ է իրեննից ներկայացնում ֆիթնեսը ասվածը:

-Ֆիթնեսը բաժանվում է երկու խմբի` սիրողական և պրոֆեսիանալ: Սպորտը և ֆիթեսը տարբեր բաներ են: Եթե ցանկանում եք լինել առողջ, զբաղվեք ֆիթնեսով և ոչ թե սպորտով: Ֆիթնեսը առողջ ապրելակերպ է, որը իր մեջ ներառում է ճիշտ սննդակարգ, ճիշտ քնելու և օրգանիզմը կոփելու, մարզելու ամբողջություն:

Հայաստանում ի՞ նչ մակարդակի վրա է գտնվում ֆիթնեսը:

-Կան մարդիկ, ովքեր գալիս են պարզապես իրենց ցուցադրելու, այլ ոչ թե իրոք պարապելու, և կան մարդիկ, ովքեր գալիս են նպատակային: Ես ունեմ աշակերտ, ով գալիս է տարվա մեջ մեկ-երկու անգամ մի քանի օրով, սելֆի է անում մարզասրահում ու էլ չի հայտնվում: Նույնիսկ այդ մարդիկ, որ թրենդին զոհ գնալով իրենց ժամանակը ծախսում են մարզասրահում, ավելի գովելի են ինձ համար, քան նրանք, ովքեր առհասարակ չեն զբաղվում սպորտով:

Կան մարդիկ, որոնք մեծ ցանկություն ունեն զբաղվել ֆիթնեսով, բայց չունեն հնարավորություն, ինչպե՞ս վարվեն նրանք:

-Ֆիթնեսը ընդհանրապես կապ չունի հնարավորությունների հետ: Ինչպես ասվում է, եթե գետը կանգնում է, ուրեմն ճահճանում է,այդպես էլ և մարմինը, եթե կանգնում է, հոտում է ու ճահճանում: Եթե դու վազում ես, նշանակում է դու շարժվեցիր, եթե շարժվեցիր, քո մարմինը չի կարող ճահճանալ: Այսինքն դու կարող ես վազել, կարող ես հեծանիվ քշել, անպայման չէ մարզասրահ հաճախել:

Մարզասրահ հաճախողներն ավելի շատ տղամարդի՞ կ են թե՞ կանայք:

-Եթե մի ժամանակ տղամարդիկ էին հաճախում մարզասրահ ու մտածում էին, որ մարդիկ մարզասրահ են հաճախում միայն մկաններ հավաքելու համար, ապա արդեն և´ կանայք, և´ տղամարդիկ հասկանում են, որ սա նաև գեղեցիկ լինելու միջոց է:

Տարիքային ո՞ ր շերտն է գերակշռում մարզվողների մեջ:

-Հիմնականում 20-30:

Հնարավո՞ ր է առանց ճիշտ սննդակարգի, միայն մարզվելով հասնել արդյունքի:

-Ո´չ, դա անհնար է, չի կարող մարդը պարբերաբար օգտագործել վնասակար սնունդ և լինել առողջ, պետք է սննդակարգը կարգավորել առողջ լինելու համար` անկախ նրանից զբաղվում ես սպորտով, թե ոչ:

Եթե մարդը ձեռք է բերել մկանային խմբեր ու հասել իր ուզած արդյունքին, մարզվելը դադարեցնելուց հետո կկորցնի՞ այդ արդյունքը:

-Ցանկացած սպորտաձև, երբ դու դադարեցնում ես, մկանները հետ են վարժվում: Ուստի այո, պետք է պարբերաբար մարզել մարմինը:

Ինչպե՞ ս եք Դուք մոտիվացնում Ձեզ մոտ մարզվողներին:

-Մոտիվացնելու լավագույն միջոցը անձնական փորձն է, շատ կարևոր են զրույցները աշակերտի հետ, տարբեր խրախուսանքները:

Ի՞ նչ խորհուրդ կտաք այն մարդկանց, ովքեր որոշել են զբաղվել ֆիթնեսով, սակայն ծուլանում են:

-Խորհուրդ հատուկ ծույլ մարդկանց. կա մի ասացվածք` ինքն իրեն հրամայելը մեծագույն ուժ է: Անհրաժեշտ է հարգել սեփական որոշումները:

 

Լիլիթ Բոխյան

2-րդ կուրս

Կիսվել