Գիշերը հրթիռակոծել են Ստեփանակերտի կենտրոնական ու ծայրամասային մի քանի փողոցներ․ տուժել է...

Գիշերը հրթիռակոծել են Ստեփանակերտի կենտրոնական ու ծայրամասային մի քանի փողոցներ․ տուժել է 3 քաղաքացիական անձ

419

Արցախի Հանրապետության Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից տեղեկացնում են, որ հոկտեմբերի 16-ի լույս 17-ի գիշերը ադրբեջանական զինուժի թիրախակետում դարձյալ Ստեփանակերտն է հայտնվել:Գիշերվա ընթացքում հակառակորդը տարբեր զինատեսակներով ու կասետային ռումբերով հրթիռակոծել է կենտրոնական ու ծայրամասային մի քանի փողոցներ՝ զգալի վնաս հասցրել մարդկանց սեփական ունեցվածքին, ավերել բնակարաններ: Նաև տնտեսական նշանակության մեկ օբյեկտի է հարված հասել: Ընդհանուր վնասների չափը ճշտվում է: Գիշերվա հրետակոծությունից տուժել է 3 քաղաքացիական անձ, նրանց տեղափոխել են հիվանդանոց:

Կիսվել