Միացե՛ք մեր առյուծ տղաներին, մեր հերոսներին. Քառօրյա պատերազմի հերոս Ադամ Սահակյանի մոր...

Միացե՛ք մեր առյուծ տղաներին, մեր հերոսներին. Քառօրյա պատերազմի հերոս Ադամ Սահակյանի մոր կոչը

532

«Սիրելի՛ հայրենակիցներ, այս պահին մեր տղաները, մեր զինվորները կենաց-մահու կռիվ են տալիս մեր հայրենիքի սահմաններին: Եվ նրանք բոլորն աչքի են ընկնում իրենց հերոսություններով և սխրանքներով:

Այս պահին, այս ժամին ձեր կարիքը չափազանց շատ է զգացվում, ուստի կոչ եմ անում, որպեսզի միանաք մեր հերոս տղաներին և կերտեք մեր պատմության հերոսական ևս մեկ էջ:

Հույս ունեմ, որ այս պատերազմը, այս ճակատամարտը վերջինն է լինելու հայ ժողովրդի պատմության մեջ:

Միացե՛ք, միացե՛ք մեր առյուծ տղաներին, մեր հերոսներին: Տղե՛րք, հայրենիքը ձեր կարիքն ունի»,- ասում է քառօրյա պատերազմի հերոս Ադամ Սահակյանի մայրը՝ Գայանե Անտոնյան-Սահակյանը, «Զինուժ մեդիայի» պատրաստած տեսանյութում:

Կիսվել